Առողջապահություն 1.2009
Արգանդի վզիկի քաղցկեղ
Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել։
Արգանդի վզիկի քաղցկեղն իր տարածվածությամբ չարորակ նորագոյացությունների շարքում գրավում է երկրորդ տեղը։ Սակայն, ի տարբերություն քաղցկեղի մյուս տեսակների, այս ձևը կարելի է կանխել հատուկ հետազոտման և արդյունավետ բուժման միջոցներով: Այդ հետազոտությունը, որը կոչվում է «ՊԱՊ» քսուք, հնարավորություն է տալիս արգանդի վզիկի լորձաթաղանթում առկա վտանգավոր փոփոխությունը հայտնաբերել մինչև դրա քաղցկեղի վերածվելը։
Զարգացած երկրներում քաղցկեղի այս տեսակը հազվադեպ է հանդիպում, քանի որ այնտեղ կանանց մեծամասնությունը կանոնավոր ենթարկվում է «ՊԱՊ» քսուքի քննության, և արգանդի վզիկի փոփոխությունները հայտնաբերվում են վաղ շրջանում` երբ հիվանդությունը միանգամայն բուժելի է։ Ցավոք սրտի, Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության և մահացության մակարդակը տագնապալի է, որովհետև կանայք հիմնականում չեն ենթարկվում այդ կարևոր կանխարգելիչ քննությանը։
Ավանդույթի համաձայն, հայ կինն իրեն ամբողջովին նվիրելով ընտանիքին` պատշաճ ուշադրություն չի դարձնում սեփական առողջությանը։ Շատ հաճախ նա բժշկի է դիմում, երբ հիվանդությունն այլևս շատ դժվար է հաղթահարել ու բուժել։ Մինչդեռ, եթե ձեզ մոտ քաղցկեղ ախտորոշվի, ապա միայն դուք չէ, որ կկրեք դրա հետևանքների ծանրությունը։ Հիվանդությունն անդառնալի հետևանքներ կթողնի ձեր ընտանիքի` ամուսնու, երեխաների, ծնողների վրա, անավարտ կթողնի ձեր երազանքներն ու նպատակները։ Դա նաև ֆինանսական ծանր բեռ կդառնա ձեր ընտանիքի համար։ Ելնելով այս ամենից, այսօր, առավել քան երբևէ, խիստ կարևոր է, որ յուրաքանչյուր կին իմանա, թե ինչպես կարող է իրեն պաշտպանել արգանդի վզիկի քաղցկեղից։
Սիրելի կանայք, անպայման ենթարկվեք «ՊԱՊ» քսուքի քննության, հետազոտվեք կանոնավոր կերպով, հետևեք բժիշկների խորհուրդներին` արեք դա հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի և սիրելիների։
Եկեք խոսենք այն մասին, թե ինչ է արգանդի վզիկի քաղցկեղը։
Յուրաքանչյուր առողջ օրգանիզմում բջիջներն աճում և բազմանում են, առաջացնելով նոր` երիտասարդ բջիջներ։ Երբ բջիջը ծերանում ու մահանում է, նրան փոխարինում է նորը։ Երբեմն փոխարինման այդ գործընթացը խախտվում է` նոր բջիջներ են առաջանում, երբ օրգանիզմը դրա կարիքը չունի, իսկ հին բջիջներն էլ դեռ շատ չեն ծերացել ու չեն մահանում։ Այս ավելորդ բջիջների կույտը կոչվում է ուռուցք (նկար 1)։
Նկար 1
Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ։ Բարորակ ուռուցքները կյանքի համար վտանգավոր չեն. դրանք արագ չեն աճում և չեն տարածվում։ Չարորակ ուռուցքներն այլ կերպ անվանում են քաղցկեղ, որոնց բջիջները կարող են տարածվել շրջակա հյուսվածքներում և քայքայել դրանք, ինչպես նաև թափանցել մարմնի այլ մասեր։
Արգանդի վզիկը դրա ստորին, նեղացած հատվածն է (նկար 2)։ Վզիկի վրա կան բջիջներ, որոնց հետազոտմամբ հնարավոր է նախաքաղցկեղն ու քաղցկեղը վաղ հայտնաբերել։
Արգանդի վզիկի քաղցկեղը սովորաբար շատ դանդաղ է զարգանում։ Նախքան քաղցկեղի առաջանալը, վզիկի վրա տեղի են ունենում որոշ ախտաբանական փոփոխություններ, որոնց պատճառով ոչ նորմալ բջիջներ են հայտնվում։ Դրանք հետագայում վերածվում են քաղցկեղային բջիջների և սկսում են աճել ու տարածվել։ ժամանակակից բժշկության շնորհիվ քաղցկեղի այս տեսակը կարող է կանխվել նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման ու բուժման միջոցով։
Նկար 2
Հաճախ հարցնում են, թե արժե՞ հետազոտվել, եթե որևէ գանգատ չունեք
Շատ կանանց մոտ կարող է լինել արգանդի վզիկի նախաքաղցկեղ կամ քաղցկեղ, որի մասին նրանք չիմանան, քանի որ սկզբնական շրջանում ախտանշաններ չեն լինում։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ կանայք կանոնավոր հետազոտվեն, նույնիսկ եթե ոչ մի գանգատ չունեն։
Արգանդի վզիկի քաղցկեղը վաղ շրջանում կարելի է բուժել, մինչդեռ ուշ հայտնաբերման դեպքում այն դառնում է անբուժելի` ցավալիորեն մահացու ելքով։
Որոնք են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման վտանգի գործոնները
Առավել հաճախ արգանդի վզիկի քաղցկեղ առաջանում է այն կանանց մոտ, ովքեր.
- սեռական կյանքը սկսել են վաղ տարիքում (մինչև 18 տարեկանը),
- ունեն սեռական շատ զուգընկերներ,
- ունեն սեռավարակներ, մասնավորապես, այսպես կոչված` «մարդու պապիլոմավիրուս»,
- ունեցել են հինգից ավելի հղիություն,
- ծխում են։
Ինչպես կանխել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը
«ՊԱՊ» քսուքի հետազոտությունը լավագույն միջոց է, որի շնորհիվ կարելի է կանխել քաղցկեղի առաջացումը։
Սկսած 25 տարեկանից` առողջ կանայք առնվազն 3 տարին մեկ անգամ պետք է անցնեն «ՊԱՊ» քսուքի հետազոտություն։
Ելնելով հետազոտության արդյունքներից` բժիշկը կարող է առաջարկել այլ հաճախականության հետազոտություններ։
Ինչ է «ՊԱՊ» քսուքը
«ՊԱՊ» քսուքը լաբորատոր հետազոտություն է, որի միջոցով հնարավոր է արգանդի վզիկի լորձաթաղանթի բջիջներում շեղումներ հայտնաբերել դեռևս նախնական, նախաքաղցկեղային փուլում` մինչև դրանց քաղցկեղի վերածվելը։ Այս հետազոտությունը միանգամայն անցավ է և տևում է 3-4 րոպե։ Բժիշկը հատուկ խոզանակի միջոցով արգանդի վզիկից բջիջներ է վերցնում և դրանք տեղադրում առարկայական ապակու վրա։ Հետագայում այն մշակվում է և հետազոտվում մանրադիտակով։ Հետազոտության պատասխանը ստացվում է երկու կամ երեք շաբաթ անց։ Բժիշկը կասի, թե երբ և ինչպես պետք է ստանալ հետազոտության պատասխանը։
Եթե հետազոտության արդյունքը «նորմալ» կամ «բացասական» է, դա նշանակում է, որ ոչ նորմալ բջիջներ չեն հայտնաբերվել։ Կախված հետազոտության արդյունքից` բժիշկը կորոշի ձեր հետագա հետազոտությունների հաճախականությունը և ժամանակը։ Եթե հետազոտության արդյունքը «ոչ նորմալ» կամ «դրական» է, նշանակում է, որ բջիջներում շեղումներ են հայտնաբերվել։ Պատասխանի հավաստիությունը պարզելու համար բժիշկը կարող է նշանակել ևս մեկ հետազոտություն կամ այլ քննություններ։
«Ոչ նորմալ» կամ «դրական» պատասխանը դեռևս չի խոսում արգանդի վզիկի քաղցկեղի առկայության մասին, սակայն շատ կարևոր է, որ շարունակեք հետազոտվել և համապատասխան բուժում ստանալ։
Բուժումը պայմանավորված է հայտնաբերված շեղումների աստիճանով։ Աննշան շեղումները կարող են անգամ ինքնուրույն անցնել։ Սակայն այս դեպքում «ՊԱՊ» քսուքի քննությունը պետք է կրկնվի 3-6 ամիս անց։
Առավել արտահայտված շեղումների դեպքում բուժումը պարտադիր է, որի նպատակը ոչ նորմալ բջիջների ոչնչացումն է։ Այն կարող է կատարվել էլեկտրակոագուլացիայի, գերսառեցման կամ վիրահատական միջամտությամբ։ Շատ կարևոր է բուժումից 3-6 ամիս անց կրկին հետազոտվելը։
Նման բուժումը լիովին արդյունավետ է։ Չբուժվելու դեպքում այս շեղումների գրեթե 50%-ը կարող է վերածվել քաղցկեղի։
«Պապ» քսուքի քննությունը կատարվում է մարզային, ինչպես նաև Երևան քաղաքի գրեթե բոլոր պոլիկլինիկաներում։ Այս շատ կարևոր կանխարգելիչ քննությունը անցնելու համար հարկ կլինի ծախսել ժամանակ և ջանքեր, որը միգուցե կնախընտրեիք օգտագործել այլ նպատակներով, հատկապես, երբ ձեզ միանգամայն լավ եք զգում։ Սակայն հիշեք, որ ավելի մեծ զրկանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ բարյացակամ վերաբերմունք սեփական անձի նկատմամբ։
Գարնանային ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը` նարգիզը աշխարհում հայտնի է որպես քաղցկեղից զերծ մնալու խորհրդանիշ։ Ուրեմն, սիրելիներս, ամեն գարնան, երբ կբացվեն ձեր շրջապատի նարգիզները, հիշեք և հոգացեք ձեր և ձեզ շրջապատող կանանց առողջության մասին։
Գարնանային ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը` նարգիզը աշխարհում հայտնի է որպես քաղցկեղից զերծ մնալու խորհրդանիշ։ Ուրեմն, սիրելիներս, ամեն գարնան, երբ կբացվեն ձեր շրջապատի նարգիզները, հիշեք և հոգացեք ձեր և ձեզ շրջապատող կանանց առողջության մասին։
Կարդացեք նաև
Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...
Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...
Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...
Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու...
Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...
Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...
Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...
Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...
2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...
Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...
Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...
Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...
Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն